|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանանին մայիսի 4-ին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ՝ Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպման հետ կապված. հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ն:
Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն վրացական կողմի ծայրահեղ մտահոգությունն է հայտնել այս հանդիպման փաստի առթիվ: Նա նշել է, որ այդ փաստը հակասում է Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամությանը և վնաս հասցնում երկկողմ հարաբերություններին:
Յուրի Վարդանյանը, իր հերթին, ափսոսանք է հայտնել կատարվածի հետ կապված և ասել, որ Երևանը անհապաղ կծանոթանա Վրաստանի դիրքորոշման հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի բարեկամ Վրաստանը երեկ իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը»՝ հրաժարվելով ճանաչել ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև բարձր մակարդակով ներկա չգտնվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: