|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԵԱՀԿ-ի ԶԼՄ ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը ափսոսանք է հայտնել երեկ Բաքվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության, ձերբակալությունների համար. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Ես շատ անհանգստացած եմ ձերբակալությունների, բռնության դեպքերի և իրավապահ մարմինների դաժան վերաբերմունքի համար ըննդեմ լրագրողների, որոնք լուսաբանում էին հանրային բողոքի ակցիան: Դա հատկապես անթույլատրելի է, քանզի լրագրողները լուսաբանում էին այնպիսի դեպք, որն ունի հանրային հետաքրքրություն՝ կապված վերջերս տեղի ունեցած ընտրությունների հետ», - հայտարարել է Դեզիրը:
2020 թ. փետրվարի 11-ին նվազագույնը 8 լրագրող (ադրբեջանական «Ամերիկայի ձայն», «Ազատություն» և «Meydan TV» լրատվամիջոցներից) հարձակումների և բռնության էին ենթարկվել իրավապահների կողմից ցույցը լուսաբանելու ժամանակ, որը դաժանորեն ցրվել է:
Դեզիրը հատկապես ընդգծել է Bastainfo.com կայքի խմբագիր Մուսթաֆա Հաջիբեյլիի դեպքը, ով դաժանորեն ծեծի էր ենթարկվել՝ մինչև անգամ կյանքին վտանգ սպառնալու աստիճան, իսկ Այնուր Էլգյունեշն ու Սևինչ Վաքիֆքըզըն դեմքի և գլխի շրջանում լուրջ վնասվածքներ էին ստացել:
Դեզիրը կոչ է արել իշխանություններին հետաքննել այդ դեպքերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: