կարևոր
2824 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-23 15:37
Քաղաքական

Սերգեյ Լավրովը ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը հրաժարվել է եռակողմ հանդիպումից

Սերգեյ Լավրովը ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը հրաժարվել է եռակողմ հանդիպումից

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը հրաժարվել է եռակողմ հանդիպումից:

Նա նշել է, որ Երևանը վերջին պահին որոշել է չմասնակցել միջոցառմանը։

«Այսօրվա համար պայմանավորվել էինք մեր տարածքում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ շարունակելու խաղաղության պայմանագրի քննարկումը։ Մենք պատրաստվում էինք այս միջոցառմանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով։ Ցավալի է, որ նման հնարավորությունը բաց թողնվեց»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ այնուհանդերձ, Բայրամովի հետ այսօրվա հանդիպմանն իրենք քննարկելու են ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: