|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է . «Սպորտի նախարարությունում անհանգիստ են: Նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը, ով, ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կադրերից, իսկ այդ նախարարությունը ոչ ֆորմալ գտնվում է Ծառուկյանի վերահսկողության տակ, մտադիր է նախարարությունում կադրային ջարդ իրականացնել: Այդ մասին արդեն աշխատակիցների հետ խոսակցություն եղել է, սակայն, թերևս աղմուկից խուսափելու նպատակով, Ղազարյանը, այդուամենայնիվ, փոշմանել է ու որոշել է ավելի մեղմ ու անաղմուկ իրագործել նպատակը: Նա աշխատակիցներին ասել է, թե՝ աշխատեք, աշխատանքի ընթացքում ամեն ինչ կորոշվի: Հիշեցնենք նաև, որ Յուրի Վարդանյանը նույնպես, ժամանակին սպորտի նախարար նշանակվելով, սկսել էր նախարարությունն ազատել Գագիկ Ծառուկյանի կադրերից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։