|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի թաքցրել հիասթափությունը Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի` «Սելթա»-ի հետ արտագնա խաղից հետո: Թիմը բաց թողեց 2 գնդակ և չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Այսպիսով` Անչելոտիի սաները դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից:
«Մենք ինքներս պարտվեցինք, քանի որ մրցակցի գոլերը ինչ-որ տեղ մեր նվիրատվությունն էին: Մենք փորձում էին ղեկավարել խաղը և ստեղծել գոլային պահեր, բայց դա շատ դժվար էր, քանի որ մենք շատ կորուստներ ունեինք մեր թիմում: Թիմին պատրաստել այդ մրցակցությանը շատ դժվար էր: Մենք հիասթափված ենք առաջնության արդյունքներից, բայց պետք է շարժվենք առաջ: Մեզ սպասվում է դժվար խնդիր: «Ռեալ»-ի ելույթների արդյունքը մենք կգնահատենք մայիսի 24-ին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից հետո»,- ասել է Անչելոտին: