|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է, որ գոհ է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում իր թիմի առաջին հանդիպումից, որում մադրիդցիները հաղթել են նվազագույն հաշվով:
«Գոհ եմ իմ թիմի խաղից, քանի որ մրցակիցը բարդ ֆուտբոլ էր խաղում: Հանդիպման սկզբում մեր թիմը զգույշ էր գործում: Մենք «Բավարիա»-ին թույլ տվեցինք տիրապետել գնդակին, իսկ հետո ավելի շատ ժամանակ էինք հատկացնում պաշտպանությանը: 2-րդ խաղակեսում մրցակիցը արդյունավետ չէր գործում: Մեր տղաները օգնում էին մեկը մյուսին: Մենք թիմային ֆուտբոլ խաղացինք: Հեշտ չէր խաղալ առանց Բեյլի և ոչ լիարժեք ապաքինված Ռոնալդուի: Բայց մեր թիմը լավ խաղաց: Կրիշտիանուն ստիպված էր շատ չարչարվել, որպեսզի դաշտ դուրս գա: 2-րդ խաղում շատ դժվար կլինի: Մենք մի փոքր առավելություն ունենք, սակայն պետք է խաղանք նույն վստահությամբ և ցանկությամբ: Ոչ ոք չգիտի, թե Մյունխենում կայանալիք պատասխան խաղում ինչ կլինի»,- ասել է իտալացի մասնագետը: