|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին լավատեսորեն է տրամադրված: Ավագանու ՀՅԴ ցուցակի 5-րդ համարի` Արթուր Եղիազարյանի խոսքով` քարոզարշավի ընթացքում իրենք փորձելու են համագործակցել շահագրգիռ քաղաքական ուժերի հետ` ընտրակեղծիքների հնարավորությունը բացառելու համար:
«Մեզ համար առաջնայինը քաղաքապետի խնդիրը չէ: Մենք փորձում ենք հաղթահարել նախագահական ընտրություններից հետո բնակչության ապրած հիասթափությունը»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Ա. Եղիազարյանը:
ՀՅԴ ներկայացուցչի խոսքով` ընտրություներից հետո իշխող քաղաքական ուժը տնօրինում է բոլոր ռեսուրսները և իրենք պետք է ձգտեն հասնել փոփոխությունների:
«Երևանը պետք է լինի հարմարավետ տուն երևանցու, Երևան ժամանած օտարերկրյա հյուրերի համար, նաեւ արժանապատիվ քաղաք` հայաստանցու համար»,- ասաց Եղիազարյանը և շեշտեց, որ իրենք հասնելու են հաղթանակի: