Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Օդեսայի մարզի ոստիկանության պետի տեղակալ Դմիտրի Ֆուչեջին, ով մայիսի 2-ին կատարել է Ներքին գործերի մարզային վարչության պետի պարտականությունները, փախել է Ուկրաինայից: Gazeta.ru-ն տեղեկացնում է, որ նա այժմ հետախուզվում է:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ֆուչեջին հատել է երկրի սահմանը՝ նախաքննությունից թաքնվելու նպատակով:
Ավակովը նաև տեղեկացրել է, որ Օդեսայի իրադարձությունների հետաքննության շրջանակներում ձերբակալվել է ոստիկանության երեք աշխատակից, որոնք այժմ տեղափավում են Կիև՝ քննչական գործողություններին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Օդեսայում՝ Արհմիությունների տանը, մայիսի 2-ին տեղի ունեցած բախումների ու հրդեհի հետևանքով զոհվել էր 46 մարդ: Ավելի ուշ մարզային խորհրդի պատգամավոր Վադիմ Սավենկոն հայտարարել էր 116 զոհի մասին: