|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ լավ լուրեր ունեն, այն է՝ ՀՀԿ ցուցակով ԱԺ ՀՀԿ պատգամավորներ են դարձել Լեռնիկ Ալեքսանյանը, Վահրամ Մկրտչյանը և Գագիկ Մելիքյանը:
Նաև ներկայացնելով եռօրյայի օրակարգը` նշեց, որ դրանում ներառված է ԱԺ նախագահի ընտրության հարցը և կառավարության կողմից անհետաձգելի համարվող հարցեր, որոնց թվում էր պարտադիր կուտակային վճարներ չկատարելու դեպքում տույժերն ու տուգանքները կասեցնելու մասին հարցը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ այսուհետ ՕԵԿ-ը համարվում է ընդդիմադիր կուսակցություն:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Է. Շարմազանովին, թե ե՞րբ և ինչպե՞ս է քվեարկվելու կուտակայինի մասին օրինագիծը: Է. Շարմազանովը պատասխանեց, որ պատշաճ կարգով դրա մասին տեղեկացվելու է պատգամավորներին: