|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը եթե շարունակեր պատգամավոր մնալ, ապա օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգար և տոների, հիշատակների օրերի շարքում երեկվա օրը կներառեր որպես հայ իշխանության թշվառության օր:
«Ոչ մեկ չի հասկանում, թե ինչ է անում, միանձնյա որոշում են կայացնում: Ես հակված եմ մտածելու, որ ավելի վաղ էր վարչապետը տրամադրված հեռանալուն, բայց չէին թողնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց նա և հավելեց, որ հասարակությունը, չխորանալով հարցի մեջ, մտածում է, որ մեր բոլոր անհաջողությունների պատճառն այդ ֆիզիկական անձն է: «Այժմ պետք չէ մտածել, թե ով կլինի հաջորդը, պետք է մտածենք համակարգային փոփոխությունների մասին«,- նշեց Բոստանջյանը: