|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի թղթակից Անի Գևորգյանին այսօր հրավիրել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, ինչպես նաև ՀՔԾ` փետրվարի 12-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նշանակված ծառայողական քննության շրջանակներում պարզաբանումներ տալու: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց լրագրողը:
Նա նաև տեղեկացրեց, որ երեկ իրեն է զանգահարել ՀՔԾ-ի քննիչը և հայտնել, որ գործի շրջանակներում դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, և որ իրեն պետք է դատաբժշկի ուղեգիր տրամադրեն:
Նշենք, որ ՀՔԾ-ն քննությունն սկսել է ՄԻՊ գրասենյակի դիմումի հիման վրա:
Փետրվարի 12-ին` մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ժամանակ, ոստիկանները, բռնություն կիրառելով, բերման են ենթարկել լրագրողին և տարել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ մի տղամարդ հարվածել է նրան: Ըստ որոշ տեղեկությունների` այդ տղամարդը ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանն է: