|
Փոխարժեքներ
28 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.54 |
| EUR | ⚊ | € 416.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.661 |
| GBP | ⚊ | £ 486.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պրահայի իշխանույթունները հրաժարվել են ընդունել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ Չեխիա այցի դեպքում. հայտնում է Радио Свобода-ն:
Պրահայի քաղաքապետը հայտարարել է , որ չի ցանկանում տեսնել նրան քաղաքում: Նրա խոսքերով՝ եթե Ուկրաինայի նախագահը ժամանի քաղաք, իշխանությունը չի կազմակերպի որևէ միջոցառում և չի հրավիրի Յանուկովիչին ռատուշա:
Յանուկովիչի՝ Չեխիա այցին դեմ են նաև մի շարք հասարակական գործիչներ, բանաստեղծներ, ռեժիսորներ, երգիչներ, մարզիկներ, քաղաքապետներ և շրջանների ղեկավարներ:
Նշենք, որ Յանուկովիչը մտադիր է Պրահա այցելել 2014-ի ապրիլին՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովին մասնակցելու նպատակով: