|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ ոստիկանության խնդրանքով yerkir.am-ը տրամադրել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ընթացքում համալսարանի ուսանողների` լրագրողների հասցեին հնչեցրած հայհոյանքների տեսանյութը:
Այսօր yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը հայտնեց, որ տեսանյութն ուսումնասիրվում է, և կատարվածի վերաբերյալ ոստիկանությունն առաջիկայում տեղեկատվություն կտրամադրի: