|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դեկտեմբերի 3-ին շտապօգնության խմբերը Թբիլիսիի բողոքի ցույցից բուժհաստատություն է տեղափոխվել 15 անձ, որոնցից 11-ը ցուցարարներ են, երեքը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մեկը՝ ՆԳՆ աշխատակից, հաղորդում է Վրաստանի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Sputnik Грузия-ն։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը շարունակում են բուժվել կլինիկաներում՝ բժիշկների հսկողության տակ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Բողոքի ակցիայի վայրին հարող տարածքում մոբիլիզացվել է շտապօգնության ավելի քան 20 խումբ, հայտնում են վարչությունից։
Տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ ԶԼՄ-ների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, տեղում օգնություն են ատացել և հոսպիտալացման կարիք չեն ունեցել։
Ընդհանուր առմամբ, Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, այս օրերի ընթացքում 162 տուժած է տեղափոխվել բուժհաստատություն։
Ցուցարարների առանձին խմբերի գործողությունների արդյունքում բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ծանր վիրավորվել է Վրաստանի ՆԳՆ 143 աշխատակից։ Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել մոտ 300 մարդ, որոնցից միայն վեցն են բերման ենթարկվել քրեական հանցագործությունների համար, իսկ մնացածը վարչական կալանքի են ենթարկվել ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության համար։