|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թբիլիսիում հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ակցիայի կազմակերպիչների և նրանց դեմ դուրս եկած մարդկանց միջև:
Грузия Online-ը հաղորդում է, որ 16 մարդ հոսպիտալացվել է` հիմնականում բութ գործիքների հարվածներից ստացված վնասվածքներով:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիա է անցկացվում ընդդեմ սեռական փոքրամասնությունների: Խորհրդարանի շենքի առջեւ մի քանի տարբեր խմբեր էին հավաքվել` հոգեւորականներ, ոչ կառավարական կազմակերպություններ, ովքեր նպատակ ունեին խանգարել համասեռամոլների` ընդդեմ հոմոֆոբիայի ակցիային, ինչը նրանց հաջողվեց: Ոստիկանների հաղորդմամբ` նրանք բացահայտ ագրեսիվությամբ հարձակվել են համասեռամոլների վրա և ծեծել նրանց:
Ի դեպ, համասեռամոլության դեմ ակցիայի մասնակիցները զինված էին եղինջով: