|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 3 մասնակցի, որոնք պահանջում էին արդարության վերականգնում անցած տարվա դեկտեմբերին երկու դեռահասի սպանության գործով: Ակցիան տեղի է ունեցել երեկ:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի ցույցեր են սկսվել: Բանն այն է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով մահացած երկու անչափահասների գործով որոշումն էր հրապարակել։ Ըստ որոշման՝ անչափահասներից միայն մեկի սպանության մեջ կասկածվողին է դատարանը մեղավոր ճանաչել։ Դատարանի որոշումը բողոք էր առաջացրել: Ակցիայի մասնակիցների կարծիքով` հետաքննությունն արդար չի եղել, և փորձ է արվում պատժից ազատել միջադեպի մասնակիցներից մեկին` դատախազության նախկին աշխատակցի որդուն: