|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Կենտուկկի նահանգի Լուիսվիլլ քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում հնչած կրակոցներից առնվազն 3 մարդ է տուժել, որոնք քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել. «ՌԻԱ-նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Բողոքի ակցիայի մասնակիցները արդարադատություն իրականացնելու պահանջով փողոց են դուրս եկել սևամորթ ամերիկացի, 26-ամյա Բրեոննա Թեյլորի սպանության գործով:
Ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպի հետևանքով տուժածներն ու ակիայի մասնակիցները զինված ծայրահեղական խմբավորման են հարում:
Ավելի վաղ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանությունից հետո ԱՄՆ մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ էին սկսվել, ձևավորվել է Black Lives Matter շարժումը, որը հանդես է գալիս սևամորթ բնակչության նկատմամբ բռնությունների դեմ: