|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայտնել ենք, որ ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի Ջրառատ գյուղում այսօր զինված միջադեպ է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ կրակել են գյուղի երիտասարդներից Հակոբ Մելքոնյանի վրա, իսկ նրա հորեղբորը՝ դանակահարել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրակել է Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի եղբայրը: Նա ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ազգականն է:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօրվա կրակոցների մասին տեղեկանալուց հետո ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մորաքույրը, ով մի քանի օր է, ինչ հյուր էր եկել Ջրառատ, հանկարծամահ է եղել: Մինչ շտապօգնության ժամանելը՝ նա սրտի կաթվածից մահացել է:
Ըստ մեր տեղեկությունների՝ կրակոցներն արձակվել են ինքնաձիգից` գյուղապետարանի մոտակայքում:
Հիշեցնենք, որ Ջրառատում օրեր առաջ ևս միջադեպ էր տեղի ունեցել: