|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օգոստոսի 22-ին, ժամը 04։26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03։12-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» մակնիշի ուղևորափոխադրող (վարորդը՝ Հ. Օ. ) և «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենաները. բախման հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ի կայքից:
«ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս. Ս.-ն և Է. Բ.-ն հոսպիտալացվել են «Միխայելովսկոյե» և «Լացետի» ԲԿ-ներ, իսկ «Mersedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. և Ա. Ն.-երը, Դ. Չ.-ն, Թ. Պ.-ն տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից։