|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի առողջապահության նախարարությունը տեղեկություն է տարածել Ահմեդիբեյլի-Ֆիզուլի-Շուշի ճանապարհի շինարարությամբ զբաղվող Colin İnşaat Turizm Sənaye və Ticarət ենթակապալառու ընկերությանը պատկանող ծառայողական ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների վերաբերյալ։
Նախարարության տվյալներով՝ ժամանակավորապես օկուպացված Հադրութում վթարի հետևանքով 13 տուժած տեղափոխվել է Բաքվի առողջության կենտրոն։ Նշվում է, որ նրանցից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են։
«Երկուսը բուժվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Մնացած իննի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Հետազոտություններն ու բուժումը շարունակվում են»,- ասվում է տեղեկատվության մեջ։