|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխան, ում ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Երևան, գիտակցության է եկել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխային, ում ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը՝ բաժնի վարիչ Աննա Չոբանյանի գլխավորությամբ բարեհաջող տեղափոխել էին Երևան, գիտակցության է եկել:
Հանվել է նաև արհեստական շնչառության սարքը, երեխան սկսել է շնչել ինքնուրույն: Հաջորդ շաբաթ, եթե վիճակը կայուն լինի, կվիրահատվի: Կյանքին սպառնացող վտանգը գնալով փոքրանում է»,- գրել է նա:
Նա նաև տեղեկացրել է, որ ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված մյուս տուժող` 12-ամյա տղան լիարժեք առողջ դուրս է գրվել հիվանդանոցից: «Տղայի մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք, գանգուղեղի ձախ քունքային բլթի սալջարդ, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի ոսկրի կոտրվածք: Ձախ թոքի սալջարդ», -գրել է Դերձյանը: