|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հուլիսյան իրադարձություններից հետո այս պահին հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում 4 տուժած:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը հայտնեց, որ տուժածներից ծայրահեղ ծանր է մեկի` ոստիկանի առողջական վիճակը: Ոստիկան Գագիկ Մկրտչյանը այս պահին բուժում է ստանում «Աստղիկ» բժշկական կենտրոնում: «Նա վերակենդանացման բաժանմունքում է, դեռևս գիտակցության չի եկել և շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով: Երեկ, ՀՀ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանի գլխավորությամբ, կոնսիլիում էր հրավիրվել նրա հետագա բուժման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Վիրաբույժները եկել են այն եզրակացության, որ այս պահին վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա»,- ասաց Հայթայանը: