|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 15-ին` ժամը 03:00-ին, փրկարարները Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում ընկած 23-ամյա աղջկա են հայտնաբերել:
Աղջիկը հոսպիտալացվել է Աշտարակի բուժկենտրոն, որտեղից Yerkir.am-ին հայտմեցին, որ նա բազմաթիվ կոտրվածքներ ունի ոտքի և կոնքի, ինչպես նաև գլխի շրջանում: Աղջկան այսօր տեղափոխել են Երևանի «Արմենիա» բուժկենտրոն: Այնտեղից էլ տեղեկացրեցին, որ նա վերակենդանացման բաժանմունքում է: «Նա արհեստական շնչառության սարքի միջոցով է շնչում, գիտակցության դեռ չի եկել: Աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասացին հիվանդանոցից:
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ դեպքի մանրամասներն ու պատճառը պարզվում են: Կատարվում է հետաքննություն: