|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նախնական տվյալով՝ համածառայակցի արձակված կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Սենիկ Սահակյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել, նա գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
Երեկ՝ դեկտեմբերի 9–ին, Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։