|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը. հայտնում է Yerkir.am-ը:
«Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել: Չնայած սրան վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: