|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեղեկացրել ենք, որ հունվարի 11-ին անհայտ մակնիշի և համարանիշով ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում` Երևանյան լճի կամրջին, վրաերթի է ենթարկել հետիոտն` Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին: Վարորդը, երեխային թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցի մանկական վերակենդանացման բաժնից yerkir.am-ին տեղեկացրին, որ աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. աղջիկը դեռ գիտակցության չի եկել.«Միացված է արհեստական շնչառության սարքին: Ցավոք, նրա առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա»:
Հիշեցնենք, որ հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը տեղեկացրել էր, որ աղջիկն ուղեղի ծանր վնասվածքներ է ստացել, նրան վիրահատել էին, ներգանգային տվիչ տեղադրել: