|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դավթաշեն 2-րդ փողոցի տան բակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 20-ամյա Աշոտ Եփրեմյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության կենտրոնի վարիչ Վիրաբ Աղաբեկյանը:
Երեկ տղային կրկին վիրահատել էին` անդամահատելով վերջույթներից մեկը:
Աղաբեկյանը նշեց, որ տղան գիտակցության է եկել: «Կարող եմ ասել, որ վիճակը ոչ թե ծայրահեղ ծանր է, այլ ծանր կայուն: Գիտակցությունը տեղն է, խոսում է, բայց դեռ արհեստական շնչառության սարքին է միացված: Այս պահին տղայի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա:
Նշենք, որ տղան վերակենդանացման բաժանմունքում է: