|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ երեկոյան Երևանում սպանություն է տեղի ունեցել: Կրծքավանդակի մասում ստացած վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ, ով գիտակցության չգալով` մահացել է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեցին հիվանդանոցից:
Հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում:
Ի դեպ, ըստ Shamshyan.com-ի՝ սպանվածը Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գեւորգյանն էր, որը հիվանդանոց էր տեղափոխվել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտից։