|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
2014թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ Դաշնակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին եւ թվարկեց Դաշնակցության կողմից կառավարությանը ներկայացված բոլոր այն առաջարկությունները, որոնք մերժվել են առանց հիմնավորման ու տրամաբանության: Նա նշեց, որ քանի դեռ ՀՀ տնտեսությունը հիմնված է անվստահելի գործողությունների վրա, որոնք չեն ստեղծում նոր արժեքներ, ակնկալել, որ կբարելավվի իրավիճակը, սուտ է ու կեղծ:
Պատգամավորի խոսքով` հաջորդ տարի 28 տոկոսով նվազելու է ներդրումների ծավալը, ինչը խոսում է կառավարության հանդեպ անվստահության մասին: Հետևաբար, ըստ պատգամավորի, քաղաքացիները չեն կարող մասնավոր ֆոնդերին վստահել իրենց պարտադիր կուտակային մասնահատումները: «Դուք պատրաստ չեք թուլացնել փոքր և միջին բիզնեսի նկատմամբ ճնշումները, դուք խեղդում եք նրանց հարկերով»,- ասաց պատգամավորը: