|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Այսօր Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել:
Haberler.com-ը հայտնում է, որ, ըստԲաղազիչի համալսարանի «Քանդիլլի» աստղադիտարանի երկրաշարժների հետազոտման ինստիտուտի պաշտոնական կայքէջի, այսօր Վան քաղաքում` երկրաշարժի էպիկենտրոնում, ժամը 05:29-ին 4.5 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Գետնի մակերեսից 20 կմ խորության վրա տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ շրջակա գյուղերում:
Հայտնում են, որ երկրաշարժի հետևանքով զոհեր եւ ավերածություններ չկան: