|
Փոխարժեքներ
10 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Երեկ երեկոյան Վան քաղաքի մոտակայքում` Սարայ բնակավայրում, 4.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Դրան` ժամը 21:00-ի սահմաններում, հաջորդել է 3.3 բալ ուժգնությամբ հետցնցումը:
CNNturk-ի փոխանցմամբ` Սարայի գյուղապետը տեղեկացրել է, որ զոհեր եւ վիրավորներ չկան:
Երկրաշարժը զգացվել է նաեւ Վանի կենտրոնում եւ բնակչության շրջանում խուճապ է առաջացրել:
Երեկ գիշեր 3.3 բալ ուժգնությամբ հերթական երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի Բուրսա քաղաքի մոտակայքում: