Փոխարժեքներ
14 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է իր տիրապետությունը հաստատել նաեւ չորրորդ իշխանությունում. պաշտոնավարման առաջին իսկ օրերից նա ձեռնամուխ եղավ տարատեսակ լրատվական կայքեր բացելուն կամ թերթեր ֆինանսավորելուն: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ ամենը բավարար չէ կառավարության արձանագրած ձախողումները կոծկելու եւ սեփական PR-ն անելու համար: Եվ հիմա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների, վարչապետի վերահսկողության տակ է անցել «ATV» հեռուստաընկերությունը:
Թերթի տեղեկություններով՝ վերջերս Տ. Սարգսյանը Սերժ Սարգսյանին դժգոհել է, թե ԲՀԿ-ն, Գ. Ծառուկյանն ու նրա խնամի Հովիկ Աբրահամյանը «Կենտրոն» հ/ը-ով իրեն լրատվական «տեռորի են ենթարկում», իսկ իշխանական լրատվամիջոցները «պատշաճ» ձեւով չեն հակազդում: Իր ունեցած ռեսուրսներն էլ բավարար չեն արդյունավետ հակաքարոզչության համար: Եվ ահա Ս. Սարգսյանը փորձել է լուծել այդ հարցը: Որոշվել է «ATV»-ն հանձնել վարչապետի կառավարմանը, որպեսզի նրա թիմը զբաղվի Տ. Սարգսյանի PR-ով:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: