|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը երկարատև այցով ժամանել է Կիև: Այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը:
Պաշտոնյայի խոսքով՝ քննարկման թեմաները կլինեն պաշտպանությունը, անվտանգության ամրապնդումը, սպառազինությունը, պատժամիջոցները, մարդկանց պաշտպանությունը, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության ամրապնդումը։
«Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել կրակը։ Խաղաղությունը ուժի միջոցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկզբունքն է, և մենք աջակցում ենք այս մոտեցմանը», – նշել է Երմակը:
Ավելի վաղ Քելոգը հայտնել էր, որ Կիևում կմնա մեկ շաբաթ: