կարևոր
778 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-29 11:18
Աշխարհ

ԱՄՆ հատուկ բանագնացն առաջիկա օրերին Իրանի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություններ կվարի․ NBC News

ԱՄՆ հատուկ բանագնացն առաջիկա օրերին Իրանի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություններ կվարի․ NBC News

Նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն առաջիկա օրերին Իրանի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություններ պետք է վարի, հայտնում է NBC News-ը։

Ըստ լրատվամիջոցի, բանակցությունների նպատակը պատժամիջոցների մեղմացման դիմաց ուրանի հարստացումը դադարեցնելու փորձն է։

Միևնույն ժամանակ, ամերիկյան և իսրայելական հետախուզական գործակալությունները «ուշադիր կհետևեն, թե ինչ է անում Իրանը կուլիսներում», գրում է NBC News-ը։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել էր ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որևէ ծրագիր։

«Բանակցությունները վերսկսելու շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Բանակցությունների մասին խոսք անգամ չի եղել։ Բանակցությունների առարկան ներկայումս չի քննարկվում»,- ասել է նա։

Արաղչին պարզաբանել է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը, սակայն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշումը գնահատման կարիք ունի։