|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանը, հավանաբար, հուլիսի 1-ին բանակցություններ կվարի կատարական կողմի հետ՝ որպես ԱՄՆ-ի հետ իրանա-ամերիկյան հուշագրի իրականացման շուրջ երկխոսության միջնորդ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Կատարում գտնվող 6 միլիարդ դոլարը կապասառեցվի, իսկ գումարը կփոխանցվի Թեհրանին:
«Մենք մտադիր չենք առաջիկա օրերին որեւէ մակարդակով հանդիպել ամերիկյան ներկայացուցիչների հետ։ Այն, ինչ, հավանաբար, տեղի կունենա Դոհայում հուլիսի 1-ին, բանակցություններն են հուշագրի դրույթների իրականացման վերաբերյալ, այն է՝ իրանական ակտիվների ապասառեցման հարցը, սակայն այդ բանակցությունները տեղի կունենան կատարական կողմի հետ», - ճեպազրույցի ժամանակ ասել է Բաղային։
Նա հույս է հայտնել, որ Թեհրանին կհաջողվի ակտիվների ապասառեցման հարցում հասնել արդյունքի։