|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Շատ դժվարություններ կան, արդեն մտածում եմ Հայաստանից գնալու մասին, հնարավոր չէ քո սեփական երկրում մուրացկանի տեսքով ապրել։ Ես ինձ մուրացկան եմ զգում իմ մայր հայրենիքում»,- լրագրողի հետ զրույցում ասաց արցախցի Լիլյա Ավանեսյանը, ով մասնակցում էր կառավարության դիմաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ակցիային։
Նա նշեց, որ ամեն հայ երազել է լինել մայր հայրենիքում, պաշտպանված է զգացել իրեն, հպարտ։
«Հիմա ինձ ընկճված եմ զգում, մտածում եմ՝ մի՞թե սա այն Հայաստանն է, այն Երևանն է, որին ես տարիներ շարունակ ճանաչել եմ»,- ասաց տիկին Լիլյան։