կարևոր
613 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-14 12:22
Հասարակություն

Թող կառավարությունից իջնեն ժողովրդի մոտ, միշտ մենք գնացել ենք, բայց խնդիրները չեն լուծվել․ Գեղամ Ստեփանյան

«Ժողովուրդն այսպիսի ծանր դրության մեջ է, բացատրում ենք, որ 55,000 եկամուտի մեջ բնակվարձը հաշվելը ճիշտ չէ, դա չի լուծում անձանց բնակարանի հարցը։ Լավ, բարձրացանք, նույն բանը ասեցին։ Ի՞նչ օգուտ տվեցինք։ Կարծիք հնչեց, որ համապատասխան անձը իջնի ներքև, դրսում գտնվող քաղաքացիների ու լրագրողների հարցերին պատասխանի»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 

«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մինչև անձն, ընտանիքը մշտական բնակության հարցը չի կարգավորել, պետք է ստանա սոցիալական աջակցությունը։ Լավ, երկու ամսով երկարացրին, երկու ամսից պետք է գանք և կանգնե՞նք այստեղ, խեղկատակությու՞ն չի»,- ասաց նա։

Արցախի ՄԻՊ-ն ընդգծեց՝ երբևէ որևէ հանդիպումից չեն խուսափել, հակառակը՝ պատրաստակամ են եղել միշտ, բայց երբ խոսում են, իսկ զրուցակիցը չի հասկանում՝ ինչ խոսես։