կարևոր
3298 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-14 21:38
Տնտեսական

Ծաղկի տնտեսությունները կործանվում են, իսկ Պապոյանն ու Խոջոյանը անցել են ընդհատակ

Ծաղկի տնտեսությունները կործանվում են, իսկ  Պապոյանն ու Խոջոյանը անցել են ընդհատակ

Շուրջ 15 օր է` հանրապետությունում ծաղիկ արտադրողները բարձրաձայնում են արտահանման խնդիրների մասին:

Սակայն, ինչպես մնացած դեպքերում, այնպես էլ հիմա, չի լսվում ոլորտային նախարար Գևորգ Պապոյանի ու փոխնախարար Արման Խոջոյանի ձայնը: Դե, սա էլ հո իր կոլեգա Ժաննա Անդրեասյանի նախարարության վերահսկողության տակ գտնվող Քոբայրավանքի կովերի լուսանկարի տարածումը չի, որ Գևորգ Պապոյանն արագ ու ջղային դեմքով տարածի։

Դատելով դառը փաստերից` ինչպես կոնյակ, ծիրան արտադրողների, այնպես էլ այս դեպքում տնտեսությունները կմնան իրենց խնդիրների ու վարկերի հետ միայնակ:

Իսկ ծաղիկ արտահանողները պետք է մեկ բան գիտակցեն` իրենք զոհն են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության։ Նա ինչ ցանել է, դուք դա հիմա հնձում եք։ Նաև գիտակցեք, թե ինչո՞վ է զբաղվում ոլորտի նախարարի աթոռը զբաղեցնողը։

Հետևաբար, ձեր խնդիրը ունի մեկ պատճառ ու մեկ հասցեատեր` Նիկոլ Փաշինյան։

Հ.գ. Ի դեպ, այսօր բողոքի ակցիա իրականացնող ծաղկավաճառները հրաժարվեցին մասնակցել ՍԱՏՄ–ում վաղը կայանալիք հանդիպմանը, եթե այն փակ է լինելու լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Հայտարարեցին, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, վաղը ժամը 18։00-ին փակելու են Էջմիածին-Երևան ճանապարհը։

Վ. Սարգսյան