Փոխարժեքներ
15 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովն այսօր լսումներ էր հրավիրել` ամփոփելու համար Արմավիր մարզի գյուղատնտեսական տնտեսություններին հատկացված օգնության արդյունքները: Լսումներին հրավիրված` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ԱԺ միջանցքում կանգնած ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին սկսեց դժգոհել, որ ամեն անգամ նույն թեմայով լսումներ են կազմակերպում: Գալուստ Սահակյանը դժգոհությունն արդարացված էր համարում:
Այդուհանդերձ, պատասխանելով լրագրողների հարցին, կարկտահարության վնասները փոխհատուցելու համար կազմակերպված դրամահավաքը մարզպետը շտապեց որակել «աննախադեպ երեւույթ»: Հարցին, թե` բավարա՞ր էր գումարը գյուղացիների հոգսերը մեղմելու համար, մարզպետը պատասխանեց. «Երբեւէ գումարը մարդուն բավարար է՞: Այսօրվա վիճակով, հնարավորության սահմաններում, ամեն ինչ արվել է: Մեր նորագույն պատմության մեջ այսպիսի աննախադեպ օգնություն չի կազմակերպվել»:
Իսկ լրագրողներից հեռանալիս մարզպետն առանց վախենալու ասում էր սրտի ուզածը. «Գոհ մարդ կա՞ էս երկրում… Սկի կնիկս…»: