կարևոր
2944 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-11 15:33
Քաղաքական

Իսկ ինչո՞ւ է այդ կինն անձրևանոցը նետել Նիկոլի ուղղությամբ․ Արտակ Զաքարյան

Իսկ ինչո՞ւ է այդ կինն անձրևանոցը նետել Նիկոլի ուղղությամբ․ Արտակ Զաքարյան

-Իսկ ինչու՞ է այդ կինն անձրևանոցը նետել Նիկոլի ուղղությամբ:

- Միգուցե այն պատճառով, որ Նիկոլի և իր նմանների երջանկությունը կառուցված է տասնյակ հազարավոր ընտանիքների դժբախտությա՞ն վրա:

- Այսինքն, իր երջանկությունը վայելելու համար, Նիկոլը պետք է ձերբակալի՞ բոլոր այն ընտանիքներին` ում դժբախտություն է պատճառել:

- Այո, որովհետև եթե Նիկոլը հիմա չձերբակալի այդ մարդկանց, ում զավակներին զոհել ու պարտության է մատնել, ում հայրենազրկել է, ում հեղինակազրկել է, ում ունեզրկել ու անօթևան է դարձրել, ում զրպարտել ու դավաճանել է` վաղն իրեն են ձերբակալելու:

- Բայց չէ՞ որ մի օր գալու է այդ վաղը:

-Այո գալու է այդ օրը, բայց մինչ այդ ավելի ու ավելի շատ ընտանիքներ են դժբախտանալու:

 

Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար