|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ուկրաինայի ներկայիս վարչապետ Դենիս Շմիգալի հսկայական փորձն անպայման օգտակար կլինի նրան պաշտպանության նախարարի պաշտոնում։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Հենց այս ոլորտում են ներկայում կենտրոնացված երկրի առավելագույն ռեսուրսները, առավելագույն առաջադրանքները և մեծ պատասխանատվությունը։
Մենք անպայման կշարունակենք ավելացնել սեփական զենքի արտադրությունը և մեր բոլոր պաշտպանական նախագծերի զարգացումը՝ մեր սեփականը, ուկրաինականը և գործընկերների հետ համատեղ։ Սա նոր կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Մենք պետք է մեծացնենք մեր սեփական զենքի արտադրության մասնաբաժինը։ Դա շատ հստակ նպատակ է։ Մենք պետք է մասնակցենք համաշխարհային տեխնոլոգիական մրցակցությանը՝ մեր սեփական զարգացումների շնորհիվ», – ըստ УНИАН գործակալության՝ նշել է Զելենսկին։