|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մաքսային միությանն անդամակցելու որոշումը չի նշանակում, որ Հայաստանը դադարեցնելու է իր համագործակցությունը Եվրամիության հետ քաղաքական և տնտեսական ինտեգրման ուղղությամբ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Ըստ նրա` ոչ այնքան որոշումն է սխալ, որքան այդ որոշումը կայացնելու ձևը: «Հանրության` այս աստիճան բացասական վերաբերմունքի պատճառը պայմանավորված է նման անսպասելի որոշման մասին անիրազեկությամբ»,- ասաց Մանոյանը: Նա կարծում է, որ այդ որոշումը, հավանաբար, կայացվել է հենց Մոսկվայում, և «գիշերային դիվանագիտության» շարքը դասեց այն:
Ըստ Մանոյանի` սակայն, դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ կա'մ եվրոպակական ասոցացմանը, կա'մ Մաքսային միությանը միանալու որոշումը պաշտոնապես օրինականացնելուց հետո էլ գործընթացը շարունակվելու է, շարունակվելու են բանակցությունները: «Հայաստանը փաստաթուղթը ստորագրելու հաջորդ առավոտը դռները չի բացելու, մտնելու կա'մ Ազատ առևտրի գոտի, կա'մ Մաքսային միություն»,- ասաց նա: