|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրացական «Ռեզոնանսի» պարբերականի լրագրող Զաիրա Միկատաձեն երկու օր առաջ «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնաբերել է ոմն Hammad Zaman-ի` դեռեւս հունիսի 6-ին ուղարկած հաղորդագրությունը` բաղկացած 3 նախադասությունից: Առաջին երկուսը գրված են անգլերենով եւ սպառնալիք են պարունակւմ. «Մենք կոչնչացնենք բոլոր վրացի խաչակիրներին: Ջիհադը գալիս է Վրաստան»: Երրորդ նախադասությունը արաբերեն է եւ թարգմանվում ` չկա այլ աստված, բացի Ալլահից:
Apsny.ge-ն գրում է, որ վերջերս նույն`Hammad Zaman անունով մեկը սպառնալիքներով տեսանյութ էր տարածել, որի ծագումը դեռեւս ստուգում են ՆԳՆ աշխատակիցները: