|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Իրատես de facto»-ն գրում է` ԲՀԿ-ում լռություն է՝ «խորունկ-խորհրդավոր» եւ հավելում. «Ռուսամետի խոր համբավ ունեցող այս կուսակցության ձայնը այդպես էլ չլսվեց Մաքսային միության առնչությամբ։ Մինչդեռ, որպես քաղաքական միավոր, պարտավոր էր հստակ դիրքորոշում ունենալ, հայտարարությամբ հանդես գալ, ինչպես ընդունված է քաղաքական պրակտիկայում, ինչպես վարվեցին մնացյալ կուսակցությունները, մանավանդ որ ինքը խորհրդարանական երկրորդ ուժն է: Նույնն էլ Զառա Փոստանջյանի պահով:
Թե ինչ «կուլիսային, ենթակուլիսային» մտքեր ունեն այնտեղ, ինչ գործընթացների են մասնակից կամ ոչ մասնակից, չենք կարող ասել, բայց որ համավոր հարսի նման էլի լռել են ԲՀԿ-ում, դա նույնպես «արձանագրված» փաստ է:
Եվ դա այն դեպքում, երբ անգամ «Ժառանգությունն» է բլբուլ կտրել ու ասում` մենք չէինք անի այդպես, ԲՀԿ-ում լռություն է` խորունկ-խորհրդավոր: Բայց եւ խիստ հասկանալի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: