|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը, մոտ երկու ժամ սպասեցնելով դատավարության մասնակիցներին, քիչ առաջ դուրս եկավ խորհրդակցական սենյակից և մերժեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Սիրունյանը դատարանին միջնորդել էր գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին' հաշվի առնելով, որ նրա մեղադրանքի հիմքում ապացույցներ չկան: Ավելին, նա հայտնել էր, որ Սեդրակյանը տառապում է քրոնիկ հեպատիտ հիվանդությամբ, խնամքի տակ ունի 2 անչափահաս երեխա, ինչպես նաև' մայրը, կինը: Փաստաբանը միջնորդել էր խափանման միջոցը փոխել ազատությունից չզրկելու հետ կապված ցանկացած որոշման հետ: