|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ՀՀ քրեական դատարանն անփոփոխ թողեց նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով կալանավորված Սևակ Մնացականյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Սևակի պաշտպան Անդրանիկ Աբաջյանը:
Հիշեցնենք, որ Սևակ Մնացականյանը Երևանի թիվ 147 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ( Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Նշված հոդվածը նախատեսում է պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Նշենք, որ այս գործով կալանավորված Շանթ Հարությունյանին էլ երեկ ուշ երեկոյան տեղափոխել են հոգեբուժարան՝ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու: