|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբոր՝ Արարատ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:
Բողոքի քննության ընթացքում Վերաքննիչ քրեական դատարանի շենքի առջև էին հավաքվել Խանդոյանների աջակիցներն ու հարազատները՝ պահանջելով ազատ արձակել Խանդոյանին:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: