|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երևանի կենտրոնում գտնվող մի քանի փոքր և միջին խանութներում առևտրի ծավալները վերջին ամիսներին էականորեն նվազել են:
Տարբեր խանութների աշխատակիցներ երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են, որ նվազումը կազմում է մոտ 30-40 տոկոս: Վաճառողների ու մենեջերների սեփական ուսումնասիրությունների համաձայն, առևտրի ծավալների նվազումը կապվում Է արտագաղթի և գների աճի հետ:
Ըստ վաճառողների՝ հիմա մարդիկ նախընտրում են գնել միայն առաջին անհրաժեշտության սննդամթերք, իսկ ահա երշիկեղենից գրեթե հրաժարվել են: Որոշ խանութներում Էլ նշել են, որ առևտրի ծավալները նվազել են, քանի որ եթե մարդիկ նախկինում կիլոգրամներով Էին առևտուր անում, հիմա գրամգրամ են առնում:
«Հիմա, օրինակ, 3 հատ նրբերշիկ են գնում և մի քանի գրամ կարագ»,- թղթակցին հայտնել Է Երևանի կենտրոնում գտնվող խանութի վաճառողը: