|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուս լեռնագնաց Ալեքսեյ Բոլոտովը զոհվել է` նոր երթուղով Էվերեստը բարձրանալու ժամանակ անդունդը գլորվելով: Ռուսաստանի լեռնագնացների դաշնության ներկայացուցիչը ИТАР-ТАСС-ին հայտնել է, որ դժբախտությունը տեղի է ունեցել ավելի քան 5000 մետր բարձրության վրա:
«Մայիսի 15-ին` 05:00-ին, Ալեքսեյ Բոլոտովը պարանով ցած է իջել: Ժայռի սուր ծայրին հարվելով` պարանը մաշվել է, եւ Բոլոտովն ընկել է 300 մետր խորությամբ անդունդը: Մահը վրա է հասել ակնթարթորեն: Ցավակցում ենք Ալեքսեյի հարազատներին ու մտերիմներին, բոլոր նրանց, ովքեր նրան ճանաչում էին: Ներեցեք...»,- ասվում է Ռուսաստանի լեռնագնացների դաշնության հաղորդագրության մեջ:
50-ամյա Ալեքսեյ Բոլոտովը Ռուսաստանի լավագույն լեռնագնացներից էր: