|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր առավոտյան լեհ լեռնագնաց է ընկել Էլբրուսի արեւմտյան գագաթը բարձրանալիս. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
ՌԴ ԱԻՆ Կաբարդինո-Բալկարիայի վարչության մամուլի քարտուղարը հայտնել է, որ 8 հոգանոց փրկարար ջոկատ է արդեն ուղարկվել` լեռնագնացին որոնելու: Ըստ նրա` դժբախտ պատահարը տեղի է ունեցել 4,8 հազար մետր բարձրության վրա` Պաստուխովի ժայռների շրջանում:
Քիչ առաջ փրկարարները գտել են լեռնագնացին. նա կենդանի է եւ գիտակից վիճակում: Փրկարարները նրան տեղափոխել են Տերսկոլ գյուղակը, որտեղ նրանց է սպասել բժիշկների խումբը: